Ադրբեջանի զորքն անհապաղ դուրս բերել ՀՀ տարածքից. Նիդեռլանդների խորհրդարանը բանաձև ընդունեց

Նիդեռլանդների խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց բանաձև, որով կառավարությանը հորդորում է ջանքեր գործադրել, որ Եվրամիությունը պահանջի Ադրբեջանից անմիջապես դուրս բերել ուժերը Հայաստանի տարածքից։ Տեղեկությունը հայտնում է Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը։

«Պալատը, լսելով քննարկումները, արձանագրելով, որ Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք, նպատակ ունենալով կանխելու հակամարտության հնարավոր սրումը` կոչ է անում կառավարությանը պնդելու (Եվրոպական) Խորհրդում՝ միանալու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Ադրբեջանին ուղղված՝ անմիջապես զորքերը դուրս բերելու պահանջին»,– նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։