Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, ամբողջ երկրում բացվել է ավելի քան 12.000 ընտրատեղամաս:

Ընտրատեղամասերը բաց կլինեն մինչև 19:00-ն` անհրաժեշտության դեպքում աշխատանքը ևս հինգ ժամով երկարացնելու հնարավորությամբ:

Լրագրողներն ամբողջ աշխարհից և տարբեր երկրներից հրավիրված դիտորդները կկարողանան հետևել ընտրություններին ամբողջ օրվա ընթացքում:

Պետության գործող ղեկավար Բաշար ալ-Ասադից բացի, նախագահի պաշտոնի համար պայքարում են Մահմուդ Ահմեդ Մերիին` ներքին ընդդիմությունից և սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալա Սալյում Աբդալան, տեղեկացնում է News.am: