2021-05-26 13:39
Լրատվական գործակալություններ
Հայաստանում բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է
Առողջապահության նախարարությունը սանիտարական անվտանգության կանոններում փոփոխություններ է նախատեսում: Հունիսի 1-ից բաց տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվում է: Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Իսկ պատվաստված քաղաքացիների համար փակ տարածքներում դիմակ դնելը պարտադիր պայման չի լինի հուլիսի 1-ից»,–ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ պատվաստված է համարվում այն քաղաքացին, որը ստացել է պատվաստանյութի 2 դեղաչափ, գրանցված է «Armed E-Health» համակարգում և ունի QR կոդ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: