Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ․ ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ «ՍԱՀՄԱՆԻՆ ԽԱՌՆԱՇՓՈԹԻ ՄԵՂԱՎՈՐՆ Է ՀԱՊԿ-Ը» ԽՈՐԱԳՐՈՎ

Հենց հիմա զարգանում է հերթական ներկայացումը «Սահմանին խառնաշփոթի մեղավորն է ՀԱՊԿ-ը» խորագրով: Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Նիկոլը կերակրել է հանրությանը թեզն այն մասին, որ պարտության մեջ մեղավոր են նախկինները: Նրա աղանդի անդամները կուլ են տվել այդ միտքը, մյուսները՝ ոչ: և ես դրանում զարմանալի ոչինչ չեմ տեսնում. մենք չափազանց հաճախ ենք եղել այն բանի ականատեսները, թե ինչպես են Նիկոլի կողմնակիցները ծափահարություններով ընդունել ամենաաբսուրդային արդարացումները:

Սակայն հենց հիմա զարգանում է հերթական ներկայացումը «Սահմանին խառնաշփոթի մեղավորն է ՀԱՊԿ-ը» խորագրով: Ցանկացած խելամիտ մարդու մոտ այդ գործողությունն առաջացնում է քմծիծաղ:

Նրանում, որ Հայաստանի սահմանը գծված չէ պատերազմից հետո 7 ամսվա ընթացքում, նախկիններին մեղադրել այլևս հնարավոր չէ. նախկինները չեն ստորագրել կապիտուլյացիա, նախկինները չգիտեն, թե որ սահմաններն է Նիկոլը խոստացել Ալիևին: Սահմանը պետք է կառուցեր Նիկոլը, և նա, պատասխանելով իր դաշինքը լքած պատգամավորի հարցին, ասել է, որ սահմանը ճիշտ է հարմարեցված և որ հանրությանը և պատգամավորին սահմանագծման գործընթացը չպետք է հայտնի լինի:

Երբ պարզվել է, որ սահմանը գծված չէ, իսկ ադրբեջանական զորքերը գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում և սպանում հայ զինծառայողներին, Նիկոլը որոշել է մեղավոր ճանաչել ՀԱՊԿ-ին: Սակայն մենք բոլորս հիշում ենք, որ հենց Նիկոլն է դարձել Հայաստանի այն ղեկավարը, որն իր իշխանության ամենասկզբում վիրավորել է ՀԱՊԿ-ին՝ մեղադրանք առաջադրելով Յուրի Խաչատուրովին, որը զբաղեցնում էր այդ կազմակերպության Գլխավոր Քարտուղարի պաշտոնը: Հենց Նիկոլը թույլ չի տվել Ստանիսլավ Զասին զբաղեցնել ՀԱՊԿ Գլխավոր Քարտուղարի պաշտոնը մինչև Յուրի Խաչատուրովի լիազորությունների ժամկետի ավարտը:

Զարմանալի չէ, որ իր հանցավոր անգործությունն արդարացնելու համար Նիկոլը, ինչպես միշտ, հոգեկան հիվանդի դերն է ստանցնել: Այն զառանցանքի ժամանակ, որը նա այսօր ներկայացրել է, նա հայտարարել է, որ չի պատրաստվում ռազմական դրություն սահմանել: Նիկոլն ամիսներ շարունակ չի չեղարկել ռազմական դրությունը՝ հույս ունենալով լռեցնել ընդդիմադիրներին, իսկ այժմ, երբ ադրբեջանական զորքերը, գտնվելով Հայաստանի սուվերեն տարածքում, ամեն օր առաջ են գալիս և սպանում հայ զինծառայողներին, նա ռազմական դրություն չի պատրաստվում հայտարարել, սակայն այդ հարցը լուծել ևս ի վիճակի չէ: Ռազմական դրություն կհայտարարվի միայն այն ժամանակ, երբ Նիկոլը հասկանա, որ ընտրություններն իր համար շահավետ չեն և դրանք պետք է չեղարկել:

Այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե մենք այդ կեղծիքի հետևանքով չկորցնեինք Հայրենիքը: Դրա շուրջ կարելի էր ծիծաղել, եթե չլինեին մարդկային զոհեր և խեղված ճակատագրեր»:

News.am