2021-05-27 10:22
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը 6 հայ զինվորական է գերեվարել
Ադրբեջանը 6 հայ զինվորական է գերեվարել Գեղարքունիքիի հատվածում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով իրենց պաշտպանության նախարարությանը։
Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել է, որ գիշերը 3–ին Քելբաջարի ուղղությամբ 6 հայ զինվորական են բռնել։ Նրանց խոսքով` «հայկական հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է հատել հայ-ադրբեջանական սահմանը Քելբաջարի շրջանում»։
Ադրբեջանական կողմի պնդմամբ` հայկական կողմից սահմանի մոտ մի քանի մարտական մեքենա է կենտրոնացվել, այդ թվում ՝ ՀՀ ԶՈւ տանկեր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։