2021-05-27 10:45
Լրատվական գործակալություններ
0
«Հրապարակ»․ ՄՈՒՐԱԴՈՎԻՆ ՈՒՂԻՂ ԱՍՎԵԼ Է՝ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է, ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԻ ԽՈՍՏՈՒՄԸ
«Ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովն աշխատանքային այցով մայիսի 24-ին Բաքվում էր և մեզ համար հուսադրող լուրերով չի վերադարձել։ Չնայած ջանքերին, նրան չի հաջողվել Ալիևին համոզել, որ հետ կանգնեն սահմանների դեմարկացիայի պահանջից ու դուրս բերեն զորքը Սև լճից։
Նրան փոխանցել են, որ Փաշինյանի հետ կա պայմանավորվածություն՝ մինչև ընտրությունները ստորագրել 3-րդ փաստաթուղթը, որով կամրագրվի, թե ինչ հիմքով են սահմանազատման աշխատանքներն իրականացվելու՝ որ քարտեզով։ Ադրբեջանը կողմ է ԽՍՀՄ՝ մեզ համար ոչ բարենպաստ քարտեզին, իսկ եթե Փաշինյանը չհամաձայնի, սպառնում են դիմել ռազմական ուժին և թույլ չտալ, որ ընտրությունները կայանան։ Մուրադովին ուղիղ ասվել է՝ խոստացել է, պետք է կատարի խոստումը»,-գրում է թերթը։