Մարուքյանը պահանջում է անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարքույանը պահանջում է անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել` Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։ Տեղեկությունը նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը, որ Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք, հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝ պահանջում ենք անհապաղ ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել»,–գրել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia։