Էրդողանը հունիսի 15-ին կմեկնի Բաքու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 15-ին կմեկնի Բաքու: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին:

Նշվում է, որ հունիսի 16-ին Էրդողանը մտադիր է այցելել Շուշի, որն արցախյան պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Ըստ աղբյուրի` թուրք առաջնորդը Շուշիում դպրոցի հիմնարկեքի արարողության է մասնակցելու, տեղեկացնում է Sputnik Armenia։