ՌԴ-ն կոչ է անում ՀՀ-ին ու Ադրբեջանին սահմանային վիճելի հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին սահմանային վիճելի հարցերը կարգավորել խաղաղ ճանապարհով ու պատրաստ է աջակցել բանակցությունների գործընթացին, հայտարարել է ՌԴ արտգործնախարարությունը փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի ու ԵՄ Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարի հեռախոսազրույցից հետո։

«Կայացավ կարծիքների ու հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի ենթատեքստում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքի վերաբերյալ գնահատականների օգտակար փոխանակում։ Ռուսաստանյան կողմից հաստատվեց կողմերին ուղղված կոչը՝ ծագող բոլոր խնդիրները կարգավորել խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով։ Ռուսաստանը պատրաստ է հետագայում էլ հնարավոր աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia։