2021-05-28 09:32
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանական ԶՈւ-ն մի քանի կրակոց է արձակել Կութ գյուղի սահմանամերձ հատվածում
Ադրբեջանական զինված ուժերը մի քանի անգամ օդ են կրակել Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի սահմանային գոտում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից։
Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան։ Աղբյուրը հայտնել է նաև, որ այս պահին իրավիճակը հանգիստ է, այդ թվում՝ Սև լճի տարածքում։