2021-05-28 09:43
Լրատվական գործակալություններ
Անն Լինդե․ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ: Այդ մասին նա գրառում է արել Twitter–ի իր էջում։
«Բոլոր չլուծված հարցերը պետք է լուծվեն խաղաղ բանակցությունների ճանապարհով։ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել և վստահության ամրապնդման միջոցներ ձեռնարկել երկխոսությանը նպաստող մթնոլորտ ստեղծելու համար»,–գրել է Լինդեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: