2021-05-28 20:07
Լրատվական գործակալություններ
«Հայաստան» դաշինքի անդամները հարգանքի տուրք մատուցեցին Արամ Մանուկյանի հիշատակին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր՝ մայիսի 28-ին՝ հայոց պետականության վերականգնման, առաջին Հանրապետության օրը հարգանքի տուրք են մատուցում Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի հիշատակին։
Քիչ առաջ Արամ Մանուկյանի արձանի մոտ ժամանեց նաև ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի արձանի մոտ, տեղեկացնում է News.am-ը։