2021-05-29 09:30
Լրատվական գործակալություններ
Ավարտվել է Դավիթ Բաբայանի աշխատանքային այցը Մոսկվա
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներն է Մոսկվայում քննարկել Դավիթ Բաբայանը: Ինչպես հայտնում են Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունից, մայիսի 23-28-ը Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտվում էր Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում։
«Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին, Արցախ-Սփյուռք կապերի հետագա խորացմանն առնչվող հարցեր, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։