2021-05-29 14:15
Լրատվական գործակալություններ
Կանադայի ԱԳՆ-ն անհանգստություն է հայտնել վեց հայ զինծառայողի գերեվարվելու առիթով
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է հայ զինծառայողների գերեվարման խնդրին, տեղեկացնում է News.am-ը։
Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, հայտարարել է. «Կանադան անհանգստացած է ադրբեջանական զորքերի կողմից հայ զինծառայողների գերեվարվելուց և հայ-ադրբեջանական սահմանին պահպանվող լարվածությունից։ Մենք կոչ ենք անում բոլոր հարցերը լուծել խաղաղ բանակցություններով՝ ԵԱՀԿ ՄԽ-ի միջոցով»։