2021-05-29 16:03
Լրատվական գործակալություններ
Փաշինյանին Նուբարաշենում դիմավորեցին «թուրք», «դավաճան» վանկարկումներով
Նիկոլ Փաշինյանին Նուբարաշենում քաղաքացիները դիմավորեցին «թուրք», «դավաճան» վանկարկումներով, տեղեկացնում է News.am-ը։
Այդ վանկարկումներից հետո Փաշինյանի համակիրները վազեցին այն ուղղությամբ, որտեղից հնչում էին այդ բացականչությունները:
Նշենք, որ այս պահին ՔՊ Նուբարաշենի գրասենյակում տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և իր համակիրների հանդիպումը։
Մինչա այդ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել Նորք Մարաշի և Դավիթաշենի իր համակիրների հետ: