2021-05-30 13:58
Լրատվական գործակալություններ
Ինչպես կարող են ընտրություններին մասնակցել հաշվառում չունեցող քաղաքացիները
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել է, թե ինչպես կարող են ընտրություններին մասնակցել հաշվառում չունեցող քաղաքացիները։
«ՀՀ-ում հաշվառում չունեցող ընտրողը մինչև հունիսի 10-ը կարող է դիմում ներկայացնել անձնագրային և վիզաների վարչություն կամ անձնագրային ծառայություն ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու համար՝ նշելով քվեարկության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի հասցեն»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողն ընդգրկվում է քվեարկության օրը ՀՀ–ում գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում և այդ մասին նրան տրամադրվում է տեղեկանք:
Այլ անձի անունից դիմում ներկայացնելու դեպքում լիազորագրի համար պարտադիր նոտարական վավերացում չի պահանջվում, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: