2021-05-30 15:33
Լրատվական գործակալություններ
Էրդողանը նշել է Բոսֆորը շրջանցող «Ստամբուլ» ջրանցքի շինարարության ժամկետները
Բոսֆորի նեղուցը շրջանցող «Ստամբուլ» ջրանցքի շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է ընթացիկ տարվա հունիսի վերջում։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Ստամբուլի Չամլիջ թաղամասում հեռուստաաշտարակի բացման ժամանակ, գրում է Anadolu-ն։
«Անշուշտ կգտնվեն նրանք, ովքեր մտահոգություն կհայտնեն այդ մեգանախագծի վերաբերյալ։ Սակայն մեզ դա չի կանագնեցնի»,-նշել է Էրդողանը։ Նախագահի խոսքով՝ նախագծի իրացումը կբարձրացնի Թուրքիայի մեգապոլիսի աշխարհառազմավարական նշանակությունը։ «Թուրքիայի նոր արհեստական զարկերակի աջ և ձախ ափերին կկառուցվի երկու քաղաք։ Այդ քաղաքները կզարդարեն Ստամբուլի դիմագիծը»,-համարում է Թուրքիայի նախագահը, տեղեկացնում է News.am-ը։