2021-05-31 11:32
Լրատվական գործակալություններ
0
Ավելի քան 100 հայ ուխտավորներ խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք
Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները 117 հոգուց բաղկացած հայ ուխտավորների խմբին Ամարասի վանք են ուղեկցել։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Ուխտավորներն Ամարաս էին եկել Ստեփանակերտից, ինչպես նաև մոտակա քաղաքներից ու գյուղերից:
Ամարասը վաղմիջնադարյան քրիստոնեական վանք է Մարտունու շրջանում։ Միջնադարյան Հայաստանում հոգևոր ու մշակութային նշանավոր կենտրոն է եղել։
«Ռուսաստանյան խաղաղապահ անձնակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի կողմից իրականացվում է ուխտավորների ուղեկցումն ու պաշտպանությունը Լեռնային Ղարաբաղի կրոնական օբյեկտներ, որոնցից է նաև Ամարասը»,-հայտնել է հումանիտար աջակցման կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Կորոլյովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։