2021-05-31 13:53
Լրատվական գործակալություններ
«Մարտի 1-ի» գործը կարճելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգվեց
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ Դատախազության բողոքի քննությունը հետաձգեց։
Դատական նիստին չէր ներկայացել Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը. նա գտնվում է արձակուրդում։
Նշենք, որ նիստը նախագահում էին դատավորներ Նարինե Հովակիմյանը, Սևակ Համբարձումյանը և Կարեն Մարդանյանը։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 24-ին՝ 14։00-ին, տեղեկացնում է News.am-ը։