Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ՆԻԿՈԼԸ ԳՆՈՒՄ Է ՎԱ-ԲԱՆԿ. ԱԼԻԵՎԻՑ ՍՏԱՑԵԼ Է ԵՐԱՇԽԻՔ, ՈՐ ՆՈՐ ЧП-ՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԵՆ ԻՆՉ-ՈՐ ՄԻ ԲԱՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է

Հայաստանի և Արցախի վերքերը չեն լավանալու այնքան ժամանակ, քանի դեռ այդ վիժվածքը իշխանության է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Նիկոլ Փաշինյանը շարունակում է թաքցնել զոհվածների իրական թիվը, նրանց մարմինները, մասունքները: Ես մասնագիտությամբ դատական բժիշկ եմ և ենթադրվում էր, որ պատերազմի ժամանակ պետք է գնամ ու մասնակցեմ դիահերձման աշխատանքներին, օգնեմ, որ հարազատներին հնարվորինս շուտ հասնեն իրենց որդիների, եղբայրների դիակները, ինձ այդտեղ չտարան: Պատերազմի 4-րդ օրը ես գիտեի, որ բազմաթիվ զոհեր կան և նրանց մարմինները պահվում են «Սպայկա»-ի սառնարաններում: Ավելին ասեմ, որ կովիդից մահացածների համար կար առանձին դիահերձարան Աբովյան քաղաքում, և երբ անձնական դժբախտություն ունեինք, ես գնացի կովիդից մահացած իմ հարազատի դիակը վերցնելու, ես տեսա և ինձ պատմեցին, որ ամբողջ դիահերձարանը լցված է նաև զինվորների աճյուններով: Դա հոկտեմբերի 3-4-ն էր: Ես չեմ զարմանում, որ այդ վիժվածքները մինչև հիմա թաքցնում են մեր տղաների աճյունները, մասունքները»,-ասաց նա:

Աշոտյանը անդրադարձավ վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի մարզային այցերին՝ նշելով. «Երեկ այնքան էր լկտիությունը հելել ուտում Նիկոլին, որ նա ասում էր՝ հպարտ եմ մեր պարտությամբ: Պատերազմի ցավը կարելի է բուժել մեկ դեպքում, եթե մենք Նիկոլ Փաշինյանին քաղաքականապես ոչնչացնենք:

Մարդիկ ասում էին՝ Նիկոլը քարոզարշավ չի անում, կարո՞ղ է չեղարկի ընտրությունները: Այս երկու օրվա նրա պահվածքը վկայում է, որ նա գնում է վա բանկ: Որ նա Ալիևից ստացել է երաշխիքներ, որ սահմանի վրա նոր մեծ «չեպե»-ներ չեն լինելու, և կարծում եմ, որ Նիկոլը արդեն ինչ-որ մի բան ստորագրել է:

Այն փաստը, որ նա թողել է երկրի դարդերը, խնդիրները, ընկել է մարզերում հայալեզու բայց թուրքական քարոզչություն է իրականացնում, վկայում է, որ նրա թիկունքն ամուր է: Իսկ նրա թիկունքում ադրբեջանցի ժողովուրդն է:

Ոնց որ մեկը դուստր ունեն՝ գեղեցիկ, երազանքներով լի, ու ինչ-որ մի տականք այդ աղջկան բռնաբարի ու հետո երեխայի հայրը բռնաբարողին քավոր սարքի: Մոտավորապես նույն բանն է: Նիկոլը բռնաբարում է հայկական երկու պետությունները, մեր ազգային արժեքները, երազները, ու եթե հունիսի 20-ին հանկարծ նա իրեն հռչակի հաղթող և մարսի դա, կստացվի, որ հայ ժողովուրդը անգամ սեփական գենի իրավունք չունի, որովհետև կստացվի, որ իրեն բռնաբարողին բերել է իրեն քավոր: Տարրական թասիբ պետք է ունենալ»,-հայտարարեփց ՀՀԿ փոխնախագահը:

News.am