ԿԸՀ-ն հրապարակել է ընտրություններում գրանցված քաղաքական ուժերի ամբողջական ցուցակները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվել են 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում գրանցված կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակները:

Ըստ ԿԸՀ կայքի՝ գրանցվել են 26 քաղաքական ուժ` 22 կուսակցություն և 4 դաշինք, տեղեկացնում է News.am։

Հիշեցնենք, որ նախապես գրանցման փաստաթղթեր էր ներկայացրել նաև Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, սակայն հետո հետ է վերցրել փաստաթղթերը: