Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՏԻՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՆՉԵՑՐԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԷԻՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի՝ Փաշինյանի վերաբերյալ հնչեցրած մեկնաբանությունները հաղորդում էին հանցագործության մասին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հենակետ» կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկված Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Գեներալը մասնավորապես նշում է, որ 2019 թվականին անցկացված զորավարժությունից հետո վարչապետին 62՝ իրեն վերաբերող թերություն է ներկայացվել, որից հետո դրանցից որևէ մեկի ուղղությամբ անհրաժեշտ միջոցառում չի իրականացվել։
Սա ուղիղ մեղադրանք է վարչապետին ու նրա կառավարությանը, զինված ուժերում արձանագրված խնդիրները չվերացնելու, երկրորդական խնդիրների վրա կենտրոնանալու և պատերազմը կանխամտածված պարտության տանելու վերաբերյալ։
Պատերազմի տարբեր կարևոր դրվագներին տիրապետող զինվորականները, գործիչները պետք է խոսեն, իսկ այդ նյութերը իրավական գործընթացներ սկսելու հիմք են դառնալու»:
News.am