Արամ ԳԱԲՐԵԼՅԱՆՈՎ․ ՇԻՇ ԲՌՆՈՂԻ ԵՂԲԱՅՐԸ ՇԱՆՏԱԺԻ Է ԵՆԹԱՐԿՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԳԱՂՏՆԻ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՄԲ

Մանրամասներ Շիշ բռնողի բանդայի մասին, որին այսօր կալանավորել են ոստիկանները։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովը։

«Բանդան կազմակերպել և իրականացրել է Դոն Պիպոյի հարազատ եղբորը վերացնելու գործողությունը։ Էջմիածինցի հեղինակությունը շատ լուրջ կապեր ունի ոստիկանությունում և ԱԱԾ-ում։ Ակնթարթորեն իրականացվել է քիլերներին կալանավորելու գործողություն։

Տեսանյութի հայտնվելուց մեկ ժամ հետո ոստիկանություն եկավ իմքայլական պատգամավոր և Փաշինյանի աջ ձեռք, Շիշ բռնող մականունով ավազակը։ Պահի սրությունը խորացնում է նաև այն, որ Շիշ բռնողի հարազատ եղբայրը Նիկոլ Փաշինյանի օգնականն է և նրա ամենավստահելի մարդը։ Իշխանությունները մի քանի ժամ է՝ փորձում են ճնշում գործադրել ոստիկանության վրա, որպեսզի բաց թողնեն բանդային։ Ոստիկանությունը չի հանձնվում և հայտարարում է, որ քիլերներին բռնել են հանցանքի վայրում։

Փաշինյանի օգնականը Նիկոլից պահանջում է, որպեսզի նա ստիպի բաց թողնել բանդային, այլապես, ինչպես ասել է նա, պատասխանատու չէ Նիկոլի ընտանիքի մասին ամենագաղտնի բնույթի ինֆորմացիայի համար։ Թե ինչով կավարտվի այս ամենը՝ հայտնի չէ, բայց ինֆորմացիան ակնթարթորեն տարածվեց Հայաստանում, և անգամ Փաշինյանի ամենամոլի կողմնակիցներն են շոկի մեջ։ Ստացվում է, որ Փաշինյանն ու իր թիմն են հենց իսկական մարդ սպանողները»,- գրել է Գաբրելյանովը։

News.am