2021-06-01 16:11
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիան կաշխատի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնման ուղղությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան կաշխատի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերականգնման ուղղությամբ:
Նա Երևանին և Բաքվին բոլոր գերիների ազատման և հումանիտար աջակցության ցուցաբերման կոչ է արել:
«Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ Ֆրանսիան մտադիր է անել ամեն ինչ՝ երկրների միջև խաղաղության վերականգնման և վիճակի լավացման ուղղությամբ»,-ասել է Մակրոնը:
Նա նշել է, որ կողմերի միջև դելիմիտացիան պետք է իրականացվի բանակցությունների և ուժի չկիրառման միջոցով, տեղեկացնում է News.am-ը: