2021-06-01 18:25
Լրատվական գործակալություններ
Fly Egypt-ը Հուրգադա-Երևան-Հուրգադա երթուղով չվերթեր կիրականացնի
Fly Egypt ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Հուրգադա- Երևան-Հուրգադա երթուղով չվերթերը: Հուրգադա- Երևան- Հուրգադա երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ օրերին:
Նշենք նաև, որ Շարմ Էլ Շեյխ- Երևան- Շարմ Էլ Շեյխ երթուղով չվերթերը իրականացվում են հինգշաբթի և կիրակի օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը: