Փաստաբանը հաղորդում է ներկայացրել՝ զոհված զինծառայողների մարմինները պարկերում պահելու փաստի առթիվ
Փաստաբան Գարիկ Գալիկյանը զոհված զինծառայողների մարմինները պարկերում պահելու փաստի առթիվ հաղորդում է ներկայացրել դատախազություն։
«31.05.2021 թվականին, ողջ համացանցը քննարկում էր Դատաբժշկական կենտրոնի Աբովյան մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված հարցը։
01.06.2021 թվականին Առողջապահության նախարարը ներողություն էր խնդրել հարազատներից նշելով, որ դա իր բացթողումն է, հավելելով, որ կիրականացվի ծառայողական քննություն` համապատասխան հետևանքներով։
Ինչպես երեկ նշել էի իմ գրառման մեջ այսօր հաղորդում եմ ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազին` հանգամանքները պարզելու, իրավական գնահատական տալու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։
Արդյունքների մասին կտեղեկացնեմ»,- գրել է փաստաբանը, տեղեկացնում է Փաստինֆո-ն։