Վերսկսվել են Վարշավա - Երևան- Վարշավա չվերթերը

ԼՈՏ լեհական ավիաուղիները սույն թվականի հունիսի 1-ից վերսկսել է Վարշավա- Երևան- Վարշավա երթուղով չվերթերը: Այս մասին նշվում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի Facebook–յան էջում։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական չորս չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Հետագայում նախատեսվում է չվերթերի հաճախականության ավելացում:

«Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը», – նշվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Newsarmenia.am: