Կիպրահունական և Կիպրոսի թուրքական կողմը կապող հսկիչ անցակետը կբացվի ուրբաթ օրը

Կիպրահունական և Կիպրոսի թուրքական կողմը կապող հսկիչ անցակետը կբացվի ուրբաթ օրը: Դա առաջին սահմանափակման չեղարկումն է 2020 թվականի դեկտեմբերից, որը սահմանվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Նշվում է, որ դա կնպաստի ազատ տեղաշարժին, մարդկանց միջև շփումների զարգացմանը, վստահության ամրապնդմանն ու ընդհանուր առմամբ սոցիալ-տնտեսական դրության լավացմանը, տեղեկացնում է News.am: