Ամենայն հայոց կաթողիկոսը մեկնեց Սյունիք, այնտեղից կուղևորվի Արցախ

Հունիսի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականների պատվիրակության ուղեկցությամբ հայրապետական այցով մեկնեց Սյունիքի մարզ, որից հետո կուղևորվի Արցախ, հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Վեհափառ Հայրապետի հետ մեկնել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանը։

Սյունիք այցի ընթացքում նախատեսվում է Հանրապետական մաղթանքի արարողություն Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում։

Նորին Սրբությունը զինվորական պանթեոնում իր խոնարհումը կբերի և կաղոթի ի սեր հայրենյաց զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։

Նույն օրը նախատեսված է նաև այցելություն Շուռնուխ համայնք։

Sputnik Արմենիա