Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ՆԻԿՈԼՆ Է ՇՂԹԱՆ, ՈՐՈՎ ԱԼԻևԸ ԿԱՊՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁԵՌՔԵՐԸ

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Գալիք ընտրությունները (եթե կայանան) աննախադեպ են դրանցում Ալիևի ներգրավվածության աստիճանով։

Նրան պետք է, որ ընտրվի իր դիմացը ծեծված շան թուլայի կեցվածք ընդունող Նիկոլը, բայց որ ընտրվի՝ հազիվ հատելով անհրաժեշտ շեմը, հնարավորինս թուլացած։

Չեմ զարմանա, եթե այն պահին, երբ սոցհարցումներում Քոչարյանի վարկանիշը Նիկոլի վարկանիշից անցնի, Ալիևը փորձի Նիկոլին ինչ-որ քարոզչական պասեր տալ, օրինակ՝ մի քանի գերու վերադարձնի։ Կամ հայտարարի, թե «Նիկոլն ուղղակի չհասցրեց Քոչարյանի ու Սարգսյանի քանդած բանակը վերականգնել»։ Կամ այդ ոճի մեջ մեկ այլ բան...

Իսկ եթե տեսնի, որ Նիկոլն է առաջ ընկնում, կարող է 1–2 տեղում էլ դիրքեր առաջ տալ կամ էլի գերիներ վերցնել, որպեսզի կապիտուլյանտին իր տեղը ցույց տա։

Հայկական պետականությունն, իհարկե, աննախադեպ խոցելի է այսօր։ Մյուս կողմից, այս արատավոր շրջանը պատռելու միակ ձևը Նիկոլին հեռացնելն է։ Նա է մեր թույլ տեղը, թակարդը, շղթան, որով Ալիևը կապում է Հայաստանի ձեռքերը»։

Panorama.am