72 նոր դեպք, 4 մահ` մեկ օրում

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 72–ով և դարձել 223050: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 3451 մարդ, կատարվել է 1096581 թեստավորում, առողջացել են վարակվածներից 214059-ը: Գրանցվել է մահվան 4452 դեպք (+4)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1088։