2021-06-04 19:35
Լրատվական գործակալություններ
Թաթոյան․ Լրագրողի նկատմամբ պատգամավորի գործողությունների արդարացումն անընդունելի է
Օմբուդսմեն Արման Թաթոյանը լրագրողի նկատմամբ պատգամավորի գործողությունների արդարացումն անընդունելի է համարում:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ պաշտոնյան միշտ սահմանափակված է իր կարգավիճակով, և նման մեկնաբանություններն անընդունելի են:
«Լրագրողին առաջարկում եմ դիմել մեզ: Մենք պատրաստ ենք օգնել պարզել, թե տվյալ դեպքում կան արդյոք իրավախախտման նշաններ: Ցանկացած պաշտոնյա պետք է իմանա, որ իրեն միշտ կարող է մոտենալ լրագրող և հարց ուղղել»,-նշեց Թաթոյանը, տեղեկացնում է News.am-ը: