2021-06-05 11:28
Լրատվական գործակալություններ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Երևան և Բաքու
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերը հունիսի 6-13-ը կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։ Տեղեկությունը հայտնում է Պետդեպարտամենտը:
Դատելով ծրագրից՝ առաջին այցը կլինի Վրաստան։
«Ռիկերը Վրաստանում կհանդիպի կառավարության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հանդիպումներ տեղի կունենան Հայաստանում և Ադրբեջանում, որտեղ դիվանագետը կքննարկի ղարաբաղյան կարգավորումը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: