2021-06-05 12:02
Լրատվական գործակալություններ
93 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 223 143
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 93-ով և դարձել 223 143: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 331 մարդ (-120), կատարվել է 1 099 797 թեստավորում (+3 216), առողջացել են վարակվածներից 214 268-ը (+209): Գրանցվել է մահվան 4 454 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 2-ով և դարձել 1 090, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։