Անհետ կորած զինծառայողների աճյունները փնտրում են Ջրականի շրջանում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ և պահեստազորայիններ) աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Սկսած 2020 թվականի նոյեմբերի 13-ից Արցախի փրկարարներն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների բոլոր ուղղություններում իրականացրել են որոնողափրկարարական աշխատանքներ:
Անցած ամիսների ընթացքում տարբեր պատճառներով որոնումները մի քանի անգամ դադարեցվել են:
Ժամանակ առ ժամանակ հայկական և ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել դիերի փոխանակում:
Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել է 1557 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: