Զոհված զինծառայողների աճյունները կորոնեն Վարանդայի և Ջրականի շրջաններում

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջաբրայիլ) շրջաններում:

Տեղեկությունը հայտնում են Արցախի ԱԻ պետական ծառայության մամուլի ծառայությունից։Նշվում է, որ որոնողական աշխատանքների արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկատվություն:

Sputnik Արմենիա