Եվս տասներեքը. Բաքվում շարունակում են դատել գերեվարված հայերին

Անտեսելով միջազգային հանրության կոչերն ու հորդորները՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անօրինական կերպով իրենց մոտ պահել եւ դատել գերեվարված հայերին նրանց:

Ավելի վաղ արդեն հաղորդվել է դատական մի քանի ​​գործերի մասին. սկզբում` երկու, այնուհետեւ` տասնչորս գերիների նկատմամբ:

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են նոր քրեական գործի մասին, այս անգամ տասներեք գերեվարվածների նկատմամբ: Ինչպես նախկինում, հաղորդվել են միայն մի քանիսի անունները՝ Հովհաննիսյան Հայկազ Կորյունի, Մանուկյան Վարազդատ Անուշավանի, Ստեփանյան Դավիթ Ստեփանի, Թոսունյան Լեւան Աշոտի: Ինչպես նախկինում, ներկայացվել են ահաբեկչության եւ սահմանի ապօրինի հատման անհեթեթ մեղադրանքներ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am