2021-06-08 15:26
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանը հայտնում է, որ ևս մեկ հայ զինծառայող է ձերբակալվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ևս մեկ հայ զինծառայողի են բռնել։
Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում:
«Ձերբակալվել է դիվերսիոն խմբի անդամ, զինծառայող Արթուր Քարթանյանը։ Խմբավորման մյուս անդամները նահանջել են», - ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Քաշաթաղի շրջանը (Լաչինի շրջան), Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության համաձայն, անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։