2021-06-08 17:29
Լրատվական գործակալություններ
Վարանդայի շրջանում ևս 3 աճյուն է հայտնաբերվել
Այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերվել և տարհանվել է ևս 3 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նախնական տվյալներով` նրանք ռազմագործողությունների մասնակիցներ են, որոնց ինքնությունը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո»,– նշված է հաղորդագրության մեջ:
2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ օրս՝ Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է 1563 աճյուն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: