2021-06-08 19:24
Լրատվական գործակալություններ
Ծառուկյան․ Գումար պետք է դնենք, որ փակ գործարանները բացենք
Գումար պետք է դնենք, որ փակ գործարանները բացենք, գյուղատնտեսները հողերը կարողանան մշակել, ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստանի» վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը:
Ըստ նրա՝ գյուղատնտեսության նախարարությունը պետք է վերականգնվի, ամեն նախարար մի ոլորտի համար պետք է պատասխան տա:
«Ամբողջ գյուղատնտեսությունը մեռած է: ժողովրդին կերակրողը գյուղացին է, նրա մշակածը չպետք է գետնին մնա», - նշեց Ծառուկյանն՝ ավելացնելով, որ քաղաքացիների վարկերը պետք է ներվեն, տեղեկացնում է Aysor.am-ը: