2021-06-09 14:57
Լրատվական գործակալություններ
«Հանձնարարել եմ, որ Բաքվին փոխանցեն իմ առաջարկը». Փաշինյանը` որդու և գերիների մասին
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Շիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց` համապատասխան մարմիններին հանձնարարել է, որ Ադրբեջանին պաշտոնապես փոխանցեն իր որդուն` Աշոտ Փաշինյանին, բոլոր գերիների դիմաց փոխանակելու առաջարկը։
«Իմ որդին պատրաստ է պատանդի կարգավիճակով գնալ Բաքու, մեր բոլոր գերիների վերադարձի պայմանով։ Բայց ես ուզում եմ, որ հանկարծ չմտածեք, թե սա միակ գործիքն է կամ հուսահատ քայլ է մեր գերիների խնդիրը լուծելու համար, այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է տարվում»,–ասաց նա։
Փաշինյանի խոսքով` այդ աշխատանքի մասին, սակայն, բարձրաձայնել պետք չէ, որպեսզի չխանգարի գերիների վերադարձման գործընթացին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։