2021-06-09 15:01
Լրատվական գործակալություններ
Ընտրացուցակներում ընդգրկված է նույն տվյալներով 38 անձ
Ընտրական ցուցակների հետ կապված հայտնաբերվել է նույն անուններով, ազգանուններով և հայրանուններով, նույն ծննդյան ամսաթվով 38 անձ, սակայն գրանցվել են երկու տարբեր վայրերում: Այս մասին հունիսի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ընտրությունների վերահսկման հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
Նա չբացառեց, որ տեսականորեն դրանք կարող են տարբեր մարդիկ լինել` նշելով, որ այդ հանգամանքը կպարզվի: «Ընտրություններից հետո ցուցակները կհրապարակվեն: Եթե պարզվի, որ այդ անձինք քվեարկելու են երկու տարբեր տեղերում և իրենց ստորագրությունները դնելու են, ապա մենք կդիմենք Ոստիկանություն»,- ասաց Մելիքյանը, տեղեկացնում է News.am-ը: