2021-06-10 11:07
Լրատվական գործակալություններ
0
«Ժողովուրդ»․ ՆԱԽԿԻՆ ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏ ՀԱՅԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՔՐԳՈՐԾԸ ԿԿԱՐՃՎԻ
ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել են, որ կասեցվել է ՀՀ նախկին ոստիկանապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Հայկ Հարությունյանին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի քննությունը:
Ըստ կոմիտեի՝ հետմահու նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությունը ստանալուց հետո, ամենայն հավանականությամբ, քրեական գործը կկարճվի: