Պուտինի և Բայդենի բանակցությունները կկայանան Ժնևի Լա Գրանժ առանձնատանը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի բանակցությունները կկայանան Լա Գրանժ առանձնատանը, հինգշաբթի օրը հայտնել է Շվեյցարիայի Արտաքին գործերի դեպարտամենտը։

«Հայտնի Լա Գրանժ առանձնատունը նախագահներ Բայդենին և Պուտինին կընդունի հունիսի 16-ին։ Շվեյցարիան շնորհակալ է երկու երկրներին Ժնևի ընտրության հարցում ցուցաբերված վստահության համար»,-ասվում է Շվեյցարիայի ԱԳԴ-ի Twitter-ում հրապարակված հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդը մեկնել էր նախագահի պաշտոնում իր առաջին արտերկրյա ճամփորդությանը։ Նա կայցելի Մեծ Բրիտանիա և Բելգիա` մասնակցելու ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի գագաթնաժողովներին, իսկ հունիսի 16-ին Ժնևում կկայանան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, տեղեկացնում է Sputnik Armenia։