2021-06-10 11:30
Լրատվական գործակալություններ
76 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 223 460
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 76-ով և դարձել 223 460: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 033 մարդ (-89), կատարվել է 1 114 887 թեստավորում (+3 291), առողջացել են վարակվածներից 214 857-ը (+167): Մահացածների թիվն ավելացել է 4-ով և դարձել 4 478։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն ավելացել է 1-ով ու դարձել 1 092, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։