News.am․ ՔՊ շտաբի պետերը մարզպետարանների՞ց են վարձատրվում

Մեր խմբագրությունը, արդեն որերորդ օրն է, տեղեկություններ է ստանում, այն մասին, որ մարզպետարանները քաղիրավական պայմանագրերով, աշխատանքի են գրանցում «ՔՊ» նախընտրական շտաբների պատասխանատուներին։

Փաստացի, այդ դեպքում ստացվում է, որ պետական բյուջեի ռեսուրսները ուղղիղ օգտագործվում են, իշխող քաղաքական ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական աշխատանքները կազմակերպելու նպատակով։ Տեղեկություն հաղորդողը, փաստում է, որ այդ գործելաոճը գործում է համատարած, գրեթե բոլոր մարզպետարաններում։