2021-06-11 13:20
Սեփ․Տեղ․
0
ԵՐԵՎԱՆ-ԲԱԹՈՒՄ-ԵՐԵՎԱՆ ԵՐԹՈՒՂՈՒ ԱՐԱԳԸՆԹԱՑ ԳՆԱՑՔԸ ՀՈՒՆԻՍԻ 15-ԻՑ ԿՎԵՐՍԿՍԻ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Բաթում-Երևան երթուղու արագընթաց գնացքը հունիսի 15-ից կվերսկսի իր աշխատանքը: Տեղեկությունը Facebook–ի էջում հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, Բաթումից՝ 15:40-ին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում՝ https://www.railway.am/:
Կայքում նաև կարող եք ծանոթանալ գնացքի մանրամասն չվացուցակին և կորոնավիրուսի պայմաններում ճամփորդությունների կանոններին: