ԵՄ երկրները պայմանավորվել են մեղմել ուղևորությունների սահմանափակումները լրիվ պատվաստվածների համար

Եվրոպական միության երկրները պայմանավորվել են ամռանը մեղմել ուղևորությունների սահմանափակումները, ինչը թույլ կտա լրիվ պատվաստված զբոսաշրջիկներին խուսափել թեստերից կամ կարանտինից և կընդլայնի ԵՄ այն շրջանների ցուցակը, որտեղից կարելի է անվտանգ ճանապարհորդել։

ԵՄ 27 երկրների դեսպանները հավանություն են տվել Եվրահանձնաժողովի փոփոխված առաջարկին այն մասին, որ 14 օրվա ընթացքում լրիվ պատվաստված մարդիկ պետք է հնարավորություն ունենան ազատ ճամփորդելու ԵՄ մի երկրից մյուսը, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԵՄ երեք դիվանագետների, տեղեկացնում է News.am։