Քոչարյանը Սպիտակում՝ Հիշում եմ յուրաքանչյուր շենք
Հիշում եմ յուրաքանչյուր շենք Սպիտակում, հիշում եմ անգամ շինարարների դեմքերը, Սպիտակում ընտրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Քոչարյանը նշեց, որ այն ժամանակ գումարները երկրում քիչ էին, բայց աշխատողի համար միշտ հնարավորություն էր բացվում: Աղետի գոտում, նրա խոսքով, նոր թաղամասեր, շենքեր են կառուցել:
«Հայաստանում չկա մի քաղաք, որտեղ լիքը բաներ արած չլինենք: Ինձ մոտ բնական հարց է առաջանում՝ եթե Սպիտակում 3 տարի ոչինչ չի արվել կառավարության կողմից, ի՞նչ երեսով են գալիս, կազմակերպում հանրահավաք այս հրապարակում և ձեր վստահության քվեն ստանալու համար դիմում ձեզ», - ներկաներին դիմեց վարչապետի թեկնածուն:
«Հունիսի 20-ից հետո դուք տեսնելու են մի կառավարություն, որի համար նամուսի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել՝ այս ենք արել, այն ենք արել», - ասաց Քոչարյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։