2021-06-12 17:23
Լրատվական գործակալություններ
Սերժ Սարգսյանը, Արթուր Վանեցյանը հարգանքի տուրք են մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին
ՀՀ պետական, քաղաքական գործիչ, նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր անվանի գործչի որդու` Երևանի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակի երկրորդ համար Տարոն Մարգարյանի, դաշինքի ցուցակը գլխավորող Արթուր Վանեցյանի և բազմաթիվ թիմակիցների հետ այցելել է Կոմիտասի անվան այգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցել Անդրանիկ Մարգարյանի հիշատակին, տեղեկացնում է Panorama.am-ը: